Բանկերը մեկ շաբաթում վաճառել են ավելի քան 78 մլն դոլար

18:04, 30 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից հունվարի 26-30-ն նկած ժամանակահատվածում  գնվել է 64 մլն 68 հազար 862 դոլար` 473.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել` 78 մլն 793 հազար 999 ԱՄՆ դոլար 476.41 դրամ` ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, «Նասդաք Արմենiա»-ում  նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 200 հազար դոլար` 474.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 28 մլն 600 հազար դոլարի առք եւ վաճառք` 476.86 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 մլն 214 հազար 122 եվրո` 532.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել` 8 մլն 69 հազար 511 եվրո` 539.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 528 մլն 893 հազար 588 ռուբլի` 6.97 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել` 147 մլն 26 հազար 704 ՌԴ ռուբլի` 7.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հունվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.7 մլն ԱՄՆ դոլար: 


© 2009 ARMENPRESS.am