Չինաստանի կրթության նախարարությունն արգելել Է «արեւմտյան արժեքներ» քարոզող դասագրքերը

11:54, 30 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի կրթության նախարարությունն այն ուսումնական ձեռնարկների արգելք Է սահմանում, որոնք «արեւմտյան արժեքների» քարոզչություն են բովանդակում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

«Երբեք թույլ չենք տա, որ մեր լսարաններում հայտնվեն արեւմտյան արժեքներ քարոզող դասագրքեր»,- ԶԼՄ-ները մեջբերում են ՉԺՀ-ի կրթության նախարար Յուան Գուայժենի հայտարարությունը:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս» գործակալությունը, նախարարը պահանջել Է արգելել այն ուսումնական ձեռնարկները, որոնք բովանդակում են «Չինաստանի կոմունիստական կուսակցության նկատմամբ չարախոսություն» եւ «սոցիալիզմն արատավորող» գաղափարներ:


© 2009 ARMENPRESS.am