Բակո Սահակյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մասնակցել է նոր ցուցադրության դիտմանը

19:24, 29 Հունվար, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամների հետ միասին հունվարի 29-ին այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ մասնակցել նոր ցուցադրության աշխատանքների դիտմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է նման աշխատանքների նշանակությունը քաղաքական, գիտակրթական եւ մարդասիրական առումներով:



© 2009 ARMENPRESS.am