«Մերսեդես»-ը հարվածել է ճամփեզրի արգելապատնեշին և հայտնվել Սևանա լճում

17:43, 29 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 29-ին` ժամը 13.31-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել լիճը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տուժածներ չկան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 3-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 97 SS 797 պ/հ ավտոմեքենան (վարորդ, Գ. Ա., ծնված 1962թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից հարվածել բետոնե արգելապատնեշին և հայտնվել Սևանա լիճը:

Ջրափրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: 


© 2009 ARMENPRESS.am