Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալին

17:50, 27 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցությանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեությանն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը և Վալերի Գոլուբևն անդրադարձել են «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին և հեռանկարներին:

Կողմերը բարձր են գնահատել էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության ներկա մակարդակը և «Գազպրոմ»-ի դերը ոլորտում երկկողմ կապերի  խորացման գործում, ինչպես նաև քննարկել փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող այլ հարցեր:  


© 2009 ARMENPRESS.am