Oxfam-ը «Մարշալի պլան» Է պահանջում Էբոլայից տուժածների համար

16:58, 27 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Oxfam բարեգործական կազմակերպությունն Արեւմուտքի երկրներին կոչ Է արել յուրատեսակ «Մարշալի պլան» պատրաստել Արեւմտյան Աֆրիկայի այն պետությունների համար, որոնք առավել շատ են տուժել Էբոլա տենդից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Oxfam-ի նախագահ Մարկ Գոլդրինգը հայտարարել Է, որ աշխարհը «չափազանց ուշ Է սթափվել» վիրուսի դեմ պայքարելու համար, ուստի աններելի կլիներ չօգնել ախտահարված շրջանների բնակիչներին՝ փրկելով կյանքեր:  

Կազմակերպությունը կոչ Է անում խորհրդաժողով գումարել միջոցներ հանգանակելու համար:

Էբոլայի համաճարակը, որն սկսվել Է անցյալ տարվա փետրվարին, գրեթե ինը հազար մարդու կյանք Է խլել Լիբերիայում, Գվինեայում եւ Սիեռա Լեոնեում, սակայն վերջին ժամանակներս, հատկապես միջազգային օգնության շնորհիվ, սկսել Է աստիճանաբար տեղի տալ:


© 2009 ARMENPRESS.am