Դեմիս Ռուսոսին հունվարի 30-ին կթաղեն Աթենքում

15:18, 27 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հույն երգիչ Դեմիս Ռուսոսի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 30-ին Աթենքի Առաջին գերեզմանատանը, որտեղ հանգչում են երկրի բազմաթիվ հայտնի մարդիկ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ռուսոսը հունվարի լույս 25-ի գիշերը մահացել Է Աթենքի կլինիկաներից մեկում: Նա 68 տարեկան Էր:


© 2009 ARMENPRESS.am