Ոստիկանները թմրանյութ պահելով կասկածանքով 3 երիտասարդի է բերման ենթարկել

13:31, 27 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Տպագրիչների փողոցի թիվ 8 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, հունվարի 26-ին` ժամը 23.00-ին, բերման են ենթարկել 1989թ. ծնված Գևորգ Գ.-ին, 1990թ. ծնված Գոռ Ս.-ին և 1991թ. ծնված Տրդատ Ա.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 տոպրակ` շագանակագույն զանգվածներով: Նշանակվել են տոքսիկաքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:


© 2009 ARMENPRESS.am