Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Շախմատի աշխարհի առաջնությանը

10:03, 27 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Ադրբեջանի տղամարդկանց հավաքականը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Շախմատի աշխարհի թիմային առաջնությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական AzeriSport.com-ը: Ադրբեջանցի շախմատիստները հրաժարվել են մասնակցել Ծաղկաձորում կայանալիք Շախմատի տղամարդկանց թիմային առաջնությանը:

Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, որն այս տարի կկայանա Հայաստանում, կհյուրընկալի Ծաղկաձորը: Թիմային առաջնությունն այս տարի տեղի կունենա ապրիլի 18-29-ը: Այդ օրերին Ծաղկաձորը կդառնա շախմատային կենտրոն:

Հայաստանում կայացել է նաև  2014 թվականի Եվրոպայի անհատական առաջնությունը: Հին աշխարհի առաջնությունը հյուրընկալել էր քաղաքամայր Երևանը: 


© 2009 ARMENPRESS.am