Էդգար Մանուչարյանը վերականգնվել է վնասվածքից

20:44, 26 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը վերականգնվել է վնասվածքից և մասնակցել «Ուրալ»-ի ստուգողական հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` «Ուրալ»-ն այսօր երկու ընկերական հանդիպում է անցկացրել «Ուֆա»-ի հետ: Առաջին խաղում եկատերինբուրգցիներն առավելության են հասել 4:2, իսկ երկրորդում` 1:0 հաշվով: Մանուչարյանը մասնակցել է երկրորդ մրցավեճին:

Մանուչարյանը վնասվածքի պատճառով միայն նոր է սկսել մարզումները և բաց է թողել թիմի առաջին ուսումնարմարզական հավաքը: 


© 2009 ARMENPRESS.am