ՌԴ իրավապահների կողմից 9 տարի հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց»- ում

13:43, 26 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 25-ին` ժամը 10.00-ին, օդանավակայանում հայտնաբերել են 1988թ. ծնված, նախկինում դատապարտված Արտակ Ա.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Արտակ Հ.-ն 2006թ. օգոստոսի 17-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի Օկտյաբրսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:


© 2009 ARMENPRESS.am