«Միսս տիեզերք-2014» գեղեցկության մրցույթի հաղթող Է դարձել Կոլումբիայի ներկայացուցչուհի Պաուլինա Վեգան

11:01, 26 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս տիեզերք-2014» գեղեցկության մրցույթի հաղթող Է դարձել Կոլումբիայի 22-ամյա ներկայացուցչուհի Պաուլինա Վեգան: Մրցույթը ժամեր առաջ ավարտվել Է ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Մայամի քաղաքի Դորալե արվարձանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ստուգատեսին մասնակցել են 88 երկրների աղջիկներ: Վեգան ծնվել Է 1993 թվականի հունվարի 15-ին Բարանկիլյա քաղաքում, որը գտնվում Է Կոլումբիայի հյուսիսում: Նրա հասակը 175 սմ Է: Նա խոսում Է իսպաներեն եւ անգլերեն, մի քիչ Էլ ֆրանսերեն գիտի: Ունի չորս քույր եւ երեք եղբայր:

Աղջիկն ութ տարեկանից աշխատում Է որպես մոդել, այժմ մենեջմենտ Է ուսումնասիրում Բոգոտայի համալսարանում:

«Միսս տիեզերք» մրցույթի պատմությունն սկիզբ Է առնում 1952 թվականից: Այն գեղեցկության ամենահեղինակավոր միջազգային ստուգատեսներից մեկն Է «Միսս աշխարհի», «Միսս Երկրագնդի» եւ «Միսս International»-ի հետ միասին:

Մրցույթի սեփականատերերն են՝ ամերիկացի գործարար Դոնալդ Թրամփը եւ NBC Universal հեռուստաընկերությունը: Հաղթողն ստանում Է թանկարժեք թագ եւ մեկ տարի Նյու Յորքում անվճար ապրելու իրավունք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am