Տիգրան Պետրոսյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

10:30, 26 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը կայացել է Հայաստանի  2015 թվականի արագ շախմատի առաջնությունը: Դժվարին պայքարի արդյունքում Հայաստանի չեմպիոն է հռչակվել գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: 2-5 տեղերը բաժանել են գրոսմայստերներ՝ Զավեն Անդրիասյանը, Գաբրիել Սարգսյանը,  Արման Փաշիկյանը և միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ մրցանակը բաժին է հասել Զավեն Անդրիասյանին, իսկ 3-րդ տեղը գրավել է Դավիթ Քալաշյանը:


© 2009 ARMENPRESS.am