Գեղադիր գյուղի մոտ ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ է տուժել

19:01, 25 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կատավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 25-ին` ժամը 16.28-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տարածքային կատավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միտցուբիշի պաջերո» մակնիշի 34 ZR 718 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Է. Մ., ծնված 1985թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Գեղադիր գյուղի 3-րդ փողոցի թիվ 4 տան ավտոտնակի դռանը: Ուղևոր Լ. Մ.-ն (ծնվ. 1980թ.) ստացել է ձեռքի վնասվածք և հոսպիտալացվել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով, վառելիքի արտահոսք չկա: 


© 2009 ARMENPRESS.am