Հայ սամբիստը ոսկե մեդալ է նվաճել Ալմաթիի միջազգային մրցաշարում

18:09, 25 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալմաթի քաղաքի Բալուան Շոլակի անվան մարզամշակութային պալատում հունվարի 23-ին մեկնարկել է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից «Ն. Նազարբաևի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում է 21 պետության շուրջ 200 մարզիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, այս հեղինակավոր մրցաշարին Հայաստանը մասնակցում է ուժեղագույն մարզիկներով:

Մրցումների առաջին իսկ օրը՝ հունվարի 24-ին, մեր ամենահեղինակավոր մարզիկներից Տիգրան Կիրոկոսյանը, ով անցած տարի դարձել էր Եվրոպայի չեմպիոն և արժանիորեն տեղ գրավել Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում, գերազանց է սկսել տարին և, հաղթելով բոլոր մրցակիցներին, գրավել է առաջին տեղն ու 52 կգ քաշային կարգում նվաճել ոսկե մեդալ: 


© 2009 ARMENPRESS.am