Ի հիշատակ Ավետիսյանների` Շուշիում հոգեհանգստյան պաշտոն է կատարվել

14:45, 25 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության հետ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարում ներկա է գտնվել 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում սարսափելի ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի անդամների եւ այս տարվա ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հոգեհանգստյան պաշտոնին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am