Հայտնի են Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջանի բոլոր զույգերը

18:58, 24 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 24  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի են 4-րդ շրջանի բոլոր զույգերը:

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կխաղա Լուքսեմբուրգը ներկայացնող Գիլլես Մյուլերի հետ: 12-րդ ռակետ իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի մրցակիցը Միլոս Ռաոնիկի հետ: Ավստրալիայի առաջնության գործող չեմպիոն Ստան Վավրինկան կխաղա Գիլերմո Գարիսիա-Լոպեսի հետ: Չեխ Թոմաս Բերդիխը կորտ դուրս կգա Բերնարդ Թոմիչի հետ: Քևին Անդերսոնը հաջորդ տուրի ուղեգիրը կվիճարկի իսպանացի, աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալի հետ: Օլիմպիական խաղերի չեմպիոն Էնդի Մարեյը կմրցի Գրիգոր Դիմիտրովի հետ: Ճապոնացի Կեի Նիշիկիրին կխաղա Դավիթ Ֆերերի հետ: Վերջին զույգը կկազմեն  Նիկ Կրիգիոսը և Անդրեաս Սեպին:  

Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է արդեն 103-րդ անգամ: Մինչ 1987 թվականը մրցաշարն անցկացվում էր կանաչ սիզամարգի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունում ամենաշատը` 4 անգամ հաղթել են Անդրե Աղասին, Նովակ Ջոկովիչը և Ռոժե Ֆեդերերը: Կանանց պայքարում ամենատիտղոսակիրն ԱՄՆ ներկայացուցիչ Սերենա Վիլիամսն է:


© 2009 ARMENPRESS.am