Թեհրանում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել

17:37, 24 Հունվար, 2015

ԹԵՀՐԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի Սբ Գրիգոր Լուսավորիչ աթոռանիստ եկեղեցու բակում կանգնեցվել է հուշարձան ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Իրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթը, հուշարձանն օծել է պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն: Հուշարձանի օծումից հետո պատրիարքը կարեւորել է այն հանգամանքը, որ եկեղեցու կողքին Հայոց Մեծ Եղեռնի հուշարձանի գոյությունը գալիս է Ցեղասպանության ժառանգներին եւս մեկ անգամ հիշեցնելու մեր արմատների եւ դրանից բխող արժեքների, ինքնությանը կառչելու եւ մեզ կտակած իրավունքները ձեռք բերելու պահանջը:

Պատրիարքը նշել է նաեւ, որ ապրիլի 12-ին Ֆրանչեսկո Սրբազան քահանայապետի նախագահությամբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագ է մատուցվելու Վատիկանում:


© 2009 ARMENPRESS.am