Հալեպի հայկական թաղամասներից մեկը կրկին հրթիռակոծվել է

14:29, 24 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի հայկական թաղամասներից մեկը, որի հետևանքով զոհվել է երեք քաղաքացի, կան վիրավորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունը:  

Արձակված հրթիռներից մեկն ընկել է Թիլել փողոցի վրա, որտեղ գտնվում են Հայ Կաթողիկե համայնքի Առաջնորդարանը եւ Համայնքի Աթոռանիստ եկեղեցին: Հարձակման հետևանքով վնասվել են թաղամասի շենքերի բնակարանները, խանութները և ավտոմեքենաները:

2015թվականի հունվարի 9-ին հիշյալ թաղամասը կրկին հրթիռակոծվել էր: Ահաբեկիչների թիրախը դարձել էր Հայ Կաթողիկե համայնքի Առաջնորդարանին կից գտնվող Սրբուհի Ռիտա եկեղեցին: Հարձակման հետևանքով եկեղեցու կառույցը մասամբ քանդվել է:


© 2009 ARMENPRESS.am