ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

11:28, 24 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ,  24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում, հունվարի 24-ի ժամը 11.00-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են : Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:  Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:


© 2009 ARMENPRESS.am