Իրանը «ջիհադ» է հայտարարում անպտղությանն Ադրբեջանում

18:18, 27 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի «Ջիհադ» ակադեմիական գիտամշակութային եւ հետազոտական կենտրոնը (Academic Jihad Organization) հայտարարել է, որ աշխատանքներ է տանում Բաքվում վերարտադրողական առողջության մասնագիտացած կլինիկա ստեղծելու ուղղությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական Mehr լրատվական գործակալությունը, հայտնել է կենտրոնի ղեկավար Համիդռեզա Թայիբին:

Նրա խոսքով` անհրաժեշտության դեպքում հաճախորդ հիվանդները կուղարկվեն Իրանի ցանկացած կլինիկա, որը համագործակցում է ակադեմիական կենտրոնի հետ:

«Իրանում անպտղության բուժման ցուցանիշը կազմում է 35-40 տոկոս, ինչը խոսում է մեր երկրում այդ հիվանդության բուժման ոլորտի բարձր մակարդակի  մասին», -ասել է Թայիբին:

Ավելի վաղ ադրբեջանա-իրանական սահմանի Բիլյասուվարի սահմանային անցագրային կետի մոտ նման կլինիկա հիմնելու մասին հայտարարել էր հիշյալ կենտրոնի Արդեբիլի նահանգի բաժանմունքի ղեկավար Աքբեր Ղասեմին:


© 2009 ARMENPRESS.am