Այրվել է «Թուխ Մանուկ» մատուռի փայտյա տանիքը

17:38, 26 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 26-ին` ժամը 13.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում գտնվող «Թուխ Մանուկ» մատուռի տանիքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.46-ին, մարվել՝ 15.57-ին: Այրվել է «Թուխ Մանուկ» մատուռի փայտյա տանիքը՝ 24 քմ:


© 2009 ARMENPRESS.am