Իմբիրով թխվածքը հայ վանականի միջոցով տարածվել է ողջ աշխարհում. ianyanmag.com-ի անդրադարձը

17:14, 25 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոճապղպեղից (իմբիր) պատրաստված թխվածքը, որը հատկապես ձմռան տոներին սիրում են ուտել Անգլիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ռումինիայում և շատ ուրիշ երկրներում, Արևմտյան աշխարհում հայտնվել է հայ վանականի միջոցով ավելի քան հազար տարի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին հետաքրքրաշարժ հոդված է հրապարակել ianyanmag.com կայք:


991 թվականին Նիկոպոլիսում (ներկայիս Թուրքիայի տարածքում է) արքեպիսկոպոս Գրեգորի Մարկարը, պարսկական բանակի հետապնդումներից փախչելով, գնում է Եվրոպա և հաստատվում ֆրանսիական մի շրջանում: Տեղի իշխանությունների թույլտվությամբ նա դառնում է ճգնավոր:  

Ճգնավորին հատուկ կյանք վարելով` նա ուտելիքներում բացառում էր մսի կամ կարագի կիրառումը, փոխարենը նախընտրում էր ուտել ջրի մեջ դրված ոսպ: Նա ուներ սկզբունք` ուտել այնքան, որքան կտեղավորվեր ձախ ձեռքում: Աստիճանաբար, Գրեգորին դառնում է ճանաչված` ֆրանսիական գյուղերում գրավելով տեղի բնակիչներին և արևելյան հյուրասիրություն կազմակերպելով, որն ավարտվում էր մի թխվածքով, որը վանականը պատրաստում էր հայրենի Հայաստանից եկող բաղադրատոմսով: Թխվածքը պատրաստվում էր մեղրով և տարատեսակ համեմունքներով: Հետագայում կոճղապղպեղով թխվածքի պատրաստումը սկսում են սովորել ֆրանսիացիները, գերմանացիները, շվեդները:


© 2009 ARMENPRESS.am