ԱՄՆ-ի նախագահն ու նրա կինը ամերիկացիներին շնորհավորել են Սուրբ Ծննդի կապակցությամբ

10:21, 25 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկինը՝ Միշելը, ամերիկացիներին շնորհավորել են Սուրբ Ծննդի կապակցությամբ եւ կոչ են արել հիշել նրանց, ովքեր իրենց պարտքն են կատարել երկրի սահմաններից դուրս, այդ թվում՝ Աֆղանստանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք հուսով ենք, որ տոնական այս օրերը մեզ բոլորիս հնարավորություն կընձեռեն վերջ դնելու տարաձայնություններին, միավորվել ընտանիքներով, ընկերներով, հարեւաններով, նորոգել այն կապերը, որոնք միավորում են մեզ: Իսկ երկրի համար դա նաեւ նշանակում է նրանց մեծարումը, ովքեր ծառայել ու զոհաբերել են իրենց հանուն մեզ՝ մեր վետերաններին, մեր զինծառայողներին ու նրանց ընտանիքներին»,- հեռուստաուղերձում հայտարարել է Միշել Օբաման:

Նախագահը հիշեցրել է, որ մի քանի օրից ԱՄՆ-ն ավարտում է ռազմական առաքելությունն Աֆղանստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am