Մարտին Սկորսեզեն եւ Միք Ջագերը սերիալ կնկարահանեն 70-ականների երաժշտական կյանքի մասին

23:28, 22 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուտով հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Մարտին Սկորսեզեի և Միք Ջագերի հերթական համագործակցության արդյունքը: Այս անգամ տաղանդավոր ռեժիսորն ու աշխարհահռչակ երաժիշտը կմիավորվեն` 1970-ականների մասին սերիալ նկարելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով buro247.ru-ն, սերիալը կցուցադրվի HBO հեռուստաալիքով

Սերիալը պատմելու է 1970-ականների բուռն երաժշտական կյանքի մասին։ Ֆիլմի պրոդյուսերն է լինելու Միք Ջագերը, իսկ ռեժիսորը՝ Մարտին Սկորսեզեն։

 Արդեն որոշվել է ֆիլմի դերասանական կազմը։ American Century Records երաժշտական ընկերության տնօրենի դերում հանդես է գալու Բոբի Կանավալեն, նրա կնոջ դերում հանդես կգա Օլիվիա Ուայլդը։ Ռեյ Ռոմանոն կխաղա երաժշտական ընկերության գլխավոր պրոդյուսերի դերը։

 


© 2009 ARMENPRESS.am