Երեւանում կայացավ «Ոչ Թուրքիայում հանգստին» ֆլեշմոբ

18:47, 22 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաժարվել Թուրքիայում հանգստից եւ այս կերպ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտոն» ՀԿ-ինն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 22-ին մի խումբ երիտասարդներ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ կազմակերպել էին ֆլեշմեբ: Նրանք անցորդներին մոտենում էին եւ կոչ անում Թուրքիայում չհանգստանալ, նաեւ` առաջարկում հատուկ ֆլեշմոբի համար պատրաստված ցուցապաստառի դիմաց լուսանկարվել:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող
Կարեն Ավագյանն
«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նման ծրագրերը շարունակական են լինելու եւ մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը հիմնադրամը Երեւանում եւ մարզերում հանդես է գալու քարոզչական միջոցառումներով:

«Բարձրաձայնում» անունը կրող ծրագրի մեկնարկը տրվել է նոյեմբերի 22-ն: Այդ օրը ծրագրի կազմակերպիչները «Ոչ Թուրքիայում հանգստին» կոչով այցելել են 60-ից ավելի տուրիստական գործակալություններ` աշխատակիցներին կոչ անելով նվազագույնի հասցնել Թուրքիայում հանգստի եւ ժամանցի նպատակով մեկնողներին տրամադրվող փաթեթների վաճառքը: 


© 2009 ARMENPRESS.am