Ֆինանսների նախարարությունում ստեղծվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հարցերով արագ արձագանքման խումբ

17:17, 22 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված օրենսդրական դաշտում և մաքսային ընթացակարգերում կատարված փոփոխություններին հասարակությանը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին իրազեկելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնում  ստեղծվել է արագ արձագանքման խումբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել 060 544 444 հեռախոսահամարով:


© 2009 ARMENPRESS.am