ԼՂՀ նախագահը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ

16:39, 22 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների անդամների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման ձևաչափով հանդիպումները դարձել են ավանդական և գործնականում ապացուցել իրենց արդյունավետությունն ու պահանջված լինելը:  

Հանդիպումներին մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am