Նիդեռլանդների շախմատային միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացել է երեք շախմատիստով

15:35, 22 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանը երեք շախմատիստով է մասնակցում Նիդեռլանդների միջազգային մրցաշարին:

Նիդեռլանդների Գրոնինգեն քաղաքում մեկնարկած ավանդական բաց մրցաշարում հանդես են գալիս նաև Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, միջազգային վարպետներ Տիգրան Սիմոնյանն ու Վահե Բաղդասարյանը: Կայացած 1-ին տուրում Անդրիասյանն ու Բաղդասարյանը հաղթել են, իսկ Տիգրան Սիմոնյանը պարտություն է կրել: Այսօր կկայանան 2-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մրցաշարին մասնակցում են 54 շախմատիստ: Այն կազմակերպվում է արդեն 51-րդ անգամ: Մրցաշարային ֆոնդը կազմում է 6000 եվրո: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:


© 2009 ARMENPRESS.am