Սահակաշվիլին խոստացել Է եկող տարի վերադառնալ Վրաստան

13:22, 22 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մտադիր է եկող տարի վերադառնալ երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա գրել է Facebook-ում:

Նա շնորհակալություն Է հայտնել բոլոր նրանց, ովքեր շնորհավորել են իրեն ծննդյան օրվա առթիվ եւ խոստացել Է վերադառնալ եկող տարի:

«Շատ շնորհակալ եմ բոլորին ծննդյանս օրվա շնորհավորանքների համար: Եկող տարի կհանդիպենք Վրաստանում»,- գրել Է Սահակաշվիլին, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:


© 2009 ARMENPRESS.am