Արգենտինայի քաղաքն արգելել Է գեղեցկության մրցույթները

12:12, 22 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Չիվիլկոյ քաղաքը դարձել Է երկրում առաջինը, որն արգելել է Սուրբծննդյան տոնական հանդեսների ժամանակ գեղեցկության մրցույթների անցկացումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Քաղաքի վարչակազմի հայտարարության մեջ ասված է, որ տոնն ըստ էության սեքսիստական է եւ խրախուսում Է կանանց նկատմամբ բռնությունը:   

Նաեւ նշված Է, որ նման մրցույթների պատճառով մարդիկ համակվում են ֆիզիկական գեղեցկության նկատմամբ անառողջ զգացումով, ինչպես նաեւ ի հայտ են գալիս զանազան խանգարումներ, օրինակ՝ բուլիմիա եւ անորեքսիա:   

Գեղեցկության մրցույթների փոխարեն հանդեսների կազմակերպիչները կանցկացնեն կառնավալային դիմակների մրցույթ եւ կպարգեւատրեն առանձնապես աչի ընկած մասնակիցներին:


© 2009 ARMENPRESS.am