Դոլարի փոխարժեքը տատանվում է 460-470 դրամի շրջանակում

10:32, 22 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային շաբաթվա սկզբին դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում և բանկերում տատանվում է 460-470 դրամի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բանկերը դոլարը գնում են միջինում 445.90 դրամով և վաճառում 465.19 դրամով:

Հայաստանյան բանկերը եվրոն գնում են միջինում 543.86  դրամով և վաճառում` 575.08 դրամով:  Ռուբլու առքի փոխարժեքը  7.44  դրամ է, վաճառքինը` 8.4 դրամ: Ֆունտի միջին փոխարժեքը առքի ժամանակ կազմել է 693.65  դրամ, վաճառքի ժամանակ` 735.27 դրամ:

Նոյեմբերի 24-ից հայկական դրամը սկսել է արժեզրկվել: Այդ օրն ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել էր միջինում 435 դրամի, իսկ հետագա օրերին դոլարի փոխարժեքը հասավ մինչև  570 դրամի: Դեկտեմբերի  17-ից դոլարը սկսեց արժեզրկվել` հասնելով  460-465 դրամի:


© 2009 ARMENPRESS.am