Արցախում կայացած աշխատանքային տոնավաճառի արդյունքում 26 գործազուրկ աշխատանք է գտել

16:28, 20 Դեկտեմբեր, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ամփոփվել են ԼՂՀ-ում առաջին անգամ կայացած, աշխատանքի տոնավաճառի արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին նախարարությունից, աշխատանքի տոնավաճառին մասնակցել է 20 գործատու՝ ներկայացնելով ավելի քան 250 թափուր աշխատատեղ, 50-ից ավելi տարբեր ոլորտի  մասնագիտություններով:

Ստեփանակերտ քաղաքի Երիտասարդական պալատում տեղի ունեցած աշխատանքի տոնավաճառին մասնակցած ավելի քան 350 աշխատանք փնտրողներից (գործազուկներից) 26-ն ընդունվել են աշխատանքի, ինչպես նաև մոտ ապագայում նախատեսվող լրացուցիչ հաստիքների առկայության դեպքում կլուծվի նաև 20 գործազուրկի աշխատանքով ապահովելու հարցերը:


© 2009 ARMENPRESS.am