Իրանի մշակույթի նախարարությունը հայկական գրքեր կհրատարակի

15:32, 20 Դեկտեմբեր, 2014

ԹԵՀՐԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում Իրանի մշակույթի եւ իսլամական առաջնորդության նախարար Ալի Ջաննաթնն եւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանն ընդգծել են երկու երկրների միջեւ մշակութային համագործակցության ընդլայնման կարեւորությունն ու այն զարգացնելու անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով IBNA գործակալությունը, Ջաննաթին նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունի ընդհանուր երաժշտական-մշակութային հիմք: Նախարարը կարեւորել է Սպահանում երկու երկրների մշակութային եւ գեղարվեստական ոլորտներում համագործակցության բարելավման հնարավորություններն ու շեշտել, որ նախարարությունը պատրաստ է հայկական գրքեր հրատարակել:

Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանն էլ շեշտել է, որ Թեհրանում կանցկացվեն միջազգային հայկական մրցությունները եւ դրանցում մասնակցելու համար աշխարհի տարբեր անկյուններից  Իրանի մայրաքաղաք կժամանեն բազմաթիվ հայեր:


© 2009 ARMENPRESS.am