«Պանարմենիան մեդիա գրուպ»-ը չի պատրասվում որևէ կուսակցության որևէ հեռուստաալիք տալ

18:14, 19 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: «Պանարմենիան մեդիա գրուպ»-ը որևէ կուսակցության որևէ հեռուստաալիք չի տվել և չի պատրասվում տալ։ «Պանարմենիան մեդիա գրուպ»-ի կազմում ընդգրկված Արմենիա TV-ն, ATV-ն և «Արմնյուզ»-ը պատրաստվում են նոր տարում ևս զարմացնել բոլորին հետաքրքիր բրենդավորմամբ, ու լսարանի ընդլայնմանն ուղղված մտահղացումներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` facebook-ի իր էջում նման հայտարարություն է արել «Պանարմենիան մեդիա գրուպ»-ի գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը:

Նա հավելել է, որ իրենք շարունակելու են հեռուստադիտողներին մատուցել ամենահետաքրքիր հեռուստատեսային կոնտենտը բոլոր ժանրերում` լրատվությունից մինչև զվարճալի հաղորդումներ: 


© 2009 ARMENPRESS.am