Բելառուսի Ազգային բանկը արժույթի գնման 30-տոկոսանոց տուրք Է սահմանել

15:52, 19 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Ազգային բանկը ժամանակավորապես 30-տոկոսանոց տուրք Է սահմանել իրավական եւ ֆիզիկական անձանց կողմից արժույթ գնելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ազգային բանկի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Հաշվի առնելով արժույթի ներքին շուկայում արտարժույթի աճած պահանջարկը՝ որոշում Է կայացվել իրավական եւ ֆիզիկական անձանց կողմից արժույթ գնելիս ժամանակավորապես 30-տոկոսանոց տուրք սահմանելու մասին»,- նշվում Ազգային բանկի հաղորդագրության մեջ:   

«Ձեռնարկությունները եւ բանկերը սույն տուրքը կվճարեն արժույթը սակարանում գնելիս, քաղաքացիները՝ որպես հանձնուրդ բանկերում գնելիս: Վճարված միջոցները կուղղորդվեն բյուջե»,- ասված Է հաղորդագրության մեջ, տեղեկացրել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am