Եվրախորհրդարանը կարևորում է ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը

15:43, 19 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չանեցկիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորել է Եվրոպական միության հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը՝ 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությանը համապատասխան։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռիչարդ Չարնեցկին նշել է, որ Եվրախորհրդարանը կարևորում է ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը և շարունակելու է աջակցությունը այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության հարցերին, Արևելյան գործընկերության, Եվրանեսթի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են ԵՄ աջակցությունը` Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդարանի փոխնախագահը մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:


© 2009 ARMENPRESS.am