Ավստրալիայի Կեռնս քաղաքում սպանվել են ութ երեխաներ՝ եղբայրներ ու քույրեր

12:20, 19 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Կեռնս քաղաքի տներից մեկում սպանվել են ութ երեխաներ՝ եղբայրներ ու քույրեր, պատահարի վայրում հայտնաբերվել Է նրանց մայրը՝ ծանր վերքերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Cairns Post տեղական թերթին:

Երկրի Քվինսլենդ հյուսիսարեւելյան նահանգի խաղաղօվկիանոսյան ափի Կեռնս քաղաքի Մյուրեյ-սթրիթում գտնվող տուն ոստիկանություն են կանչել Երեւանի ժամանակով ժամը 4:20-ին: Սպանված երեխաները 18 ամսականից մինչեւ 15 տարեկան Էին: ԶԼՄ-ների տվյալներով՝ նրանց բոլորին սպանել են սառը զենքով ու խեղդամահ են արել: Կինը, որը դանակի վերքեր Է ստացել, տեղափոխվել Է հիվանդանոց: Նա կայուն վիճակում Է եւ օժանդակում Է հետաքննությանը:

34-ամյա կնոջ զարմուհին՝ Լայզա Թայդեյը, հայտնել Է, որ երեխաները եղբայրներ ու քույրեր Էին, իսկ տուժածը նրանց մայրն Է: Նրա խոսքով՝ զոհերը հայտնաբերվել են ընտանիքի մեկ այլ անդամի՝ 20-ամյա պատանու կողմից, որը տեսակցելու Էր եկել իր եղբայրներին ու քույրերին:

Կեռնսի միջադեպը տեղի Է ունեցել արմատական իսլամիստների կողմից հարձակումների վտանգի պատճառով երկրում պահպանվող լարվածության ֆոնին, բայց ԶԼՄ-ները նշում են, որ հանցագործությունը կապված չԷ ահաբեկչության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am