Թաիլանդում զբոսաշրջիկը ողջ Է մնացել ավտոմոբիլով 250-մետրանոց ժայռից ծովն ընկնելուց հետո

10:41, 19 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի Փուքեթ կղզում հոսպիտալացվել Է ավտոմեքենայի վարորդը, որը գիշերը ծովն Է ընկել 250-մետրանոց ժայռից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական մամուլին, տուժածը, ենթադրաբար, ռուսաստանցի Է:

Միջադեպը տեղի Է ունեցել Փա Դանգի շրջանում, որը հայտնի Է պարապլանների տեղացի սիրահարների շրջանում: Honda Jazz ավտոմոբիլը լրիվ ընթացքով թռել Է ժայռոտ ափից՝ ընկնելով ծովը: Մոտակայքում գտնվող ձկնորսները կանչել են փրկարարների, որոնք կարողացել են ջարդուփշուր եղած ավտոմեքենայից հանել ողջ մնացած վարորդին:

Ոստիկանությունը տուժածին նույնականացրել Է որպես ռուսաստանցու, թեեւ նրանց հայտնի Է սոսկ նրա անունը՝ Նիկոլայ: Այժմ նա գտնվում Է հոսպիտալում, անգիտակից վիճակում: Իրավապահ մարմինները ստուգում են կատարում սույն պատահարի փաստով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am