Պուտինի հոբելյանական տասներորդ մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ

12:52, 18 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 18-ին կանցկացնի տասներորդ մամուլի լայնածավալ ասուլիսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ որևէ սահմանափակում թեմատիկ և ժամանակային առումով չի լինելու:

Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հոբելյանական մամուլի ասուլիսը ռեգլամենտ չի ունենա, իսկ նախագահը կշարունակի պատասխանել հարցերին այնքան ժամանակ, որքան ճիշտ կհամարի: ՌԴ նախագահի ամենաերկար մամուլի ասուլիսը տեղի է ունեցել 2008 թվականին` տևելով 4 ժամ և 40 րոպե: Այդուհանդերձ, Պեսկովը շեշտել է, որ ոչ ոք չի պատրաստվում գնալ ռեկորդի:

ՌԴ նախագահին հարց տալու իրավունք ունեն հավատարմագրված 1259 լրագրողներ: Հավատարմագրման հարցում որևէ սահմանափակում չի արվել, լրագրողներ կան արտասահմանից` Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Բելառուսից, Իսրայելից, Չինաստանից, Ադրբեջանից, Շվեդիայից, Դանիայից, Իսպանիայից, Աբխազիայից, Լեհաստանից, Վիետնամից, Միացյալ Թագավորությունից, Ուկրաինայից, նաև Ղրիմից: Պեսկովի կարծիքով` այսօրվա հանդիպման հիմնական թեմաները կարող են լինել երկրի տնտեսական իրավիճակը և միջազգային իրադրությունը: Կապված տնտեսական գործոնների, ռուբլու և գների բարձրացման հետ` Պուտինը մամուլի ասուլիսի նախապատրաստությունների շրջանակներում խորհրդակցել է փորձագետների, նախարարների, Կենտրոնական բանկի ղեկավարության հետ:


© 2009 ARMENPRESS.am