Դրամի արժեզրկման տեմպը փոքր-ինչ թուլացել է

10:34, 18 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը մեկ գիշերում բարձրացել է 4.26 դրամով, այնինչ, դեկտեմբերի 17-ին այդ թիվը կազմում էր 25 դրամ: Այսօր առավոտյան դոլարի վաճառքի միջին փոխարժեքը 550.38  դրամ է: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 530 է, առավելագույնը` 570 դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոյի վաճառքի փոխարժեքն այսօր նվազել է 0.31 դրամով: Առավոտյան բանկերը եվրոն գնել են միջինում 639.17  դրամով և վաճառել` 688.89  դրամով: Չնայած փոքր-ինչ արժեզրկմանը եվրոյի պահանջարկը էականորեն գերազանցում է առաջարկին, ինչի հետևանքով առաջացել է առքի և վաճառքի մեծ մարժա:

Երեկվա համեմատ 0.34 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 8.30 դրամով և վաճառում` 9.56 դրամով:

Իսկ ֆունտի փոխարժեքը երեկվա համեմատ որոշակիորեն կարգավորվել է` նվազելով 1.04 դրամով: Տարադրամի վաճառքի գինը կազմում է միջինում 865.31 դրամ, այնինչ` առքի ժամանակ ֆունտի փոխարժեքը կազմում է միջինում  812.62 դրամ:


© 2009 ARMENPRESS.am