ԱՄՆ-ն ու Կուբան ավելի քան 50 տարվա դադարից հետո կայունացնում են հարաբերությունները

21:40, 17 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է Կուբայի հետ հարաբերությունները բարելավելու մասին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը ` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին: «Սա մեր քաղաքականության ամենանշանակալի փոփոխությունն է ավելի քան 50 տարվա մեջ: Մենք վերջ կդնենք հնացած մոտեցմանը, որը տասնամյակների ընթացքում չի օգնել մեզ մեր շահերի իրացման հարցում: Դրա փոխարեն մենք սկսում ենք կայունացնել հարաբերությունները մեր երկրների միջև»,- ասել է Օբաման:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր Կուբայի հետ առևտրային հարաբերությունների սահմանափակումների կրճատման և դիվանագիտական հարաբերությունների վերականգման մասին:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am