Դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 60,828, եվրոյինը` 75,9 ռուբլու

19:36, 17 Դեկտեմբեր, 2014

ՄՈՍԿՎԱ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից ռուսական ֆինանսական հատվածի կայունությունը պահպանելուն ուղղված միջոցառումների հրապարակման ֆոնին ՌԴ-ում մեկ դոլարի փոխարժեքը նվազել է 61 ռուբլուց, եվրոյինը` 76 ռուբլուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`դոլարի կուրսը Մոսկվայի ժամանակով 18:04-ի դրությամբ վաղվա համար կատարված հաշվարկներով նվազել է 6,1 ռուբլով` կազմելով 61,4 ռուբլի, եվրոյինը` 8,9 ռուբլով` կազմելով 76,25-ի:

ՌԴ ԿԲ-ի հայտարարություններից հետո դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, համանապատասխանաբար, մինչև 60,828  և 75,9 ռուբլու, թարմացնելով այսօրվա օրական նվազագույն արժեքները:   


© 2009 ARMENPRESS.am