Սեյրան Օհանյանն ու Ջոն Հեֆերնը կարևորել են ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը

15:38, 17 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014 թվականի ընթացքում պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության արդյունքները և գնահատվել ձեռքբերումները:

Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացման նշանակությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման դինամիկան:


© 2009 ARMENPRESS.am