Կասիլիասն առաջինն է, ով հետ է մղել 11 մետրանոց հարվածն աշխարհի և ակումբային և թիմային առաջնություններում

14:06, 17 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեռ Կասիլիասն առաջին դարպասապահն է, ով կարողացել է հետ մղել 11 մետրանոց հարվածները թե ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում և թե աշխարհի թիմային առաջնությունում: Կասիլիասը գերազանց գործեց աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում` կարողանալով հետ մղել «Կրուզ Ասուլ»-ի հարձակվողի 11 մետրանոց հարվածը: Իսպանացին 4-րդ դարպասապահն է, ով աշխարհի ակումբային առաջնությունում կարողացել է հետ մղել 11 մետրանոց հարվածը, և առաջինը`աշխարհի թիմային առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Sports.ru կայքը:

Կասիլիասին հաջողվեց նաև հետ մղել Իսպանիայի առաջնության վերջին խաղում`«Ալմերիա»-ի հետ հանդիպման ժամանակ նշանակված 11 մետրանոցը: Դարպասապահին «Ռեալ»-ի կազմում  հաջողվել է ընդհանուր առմամբ 15 անգամ հետ մղել 11 մետրանոց հարվածները:

Մադրիդի «Ռեալ»-ը դուրս է եկել աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ: 


© 2009 ARMENPRESS.am