Հովհաննես Գաբուզյանը կես միավորով է հետ մնում իտալական մրցաշարի առաջատարից

13:48, 17 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը կես միավորով է հետ մնում իտալական մրցաշարի առաջատարից: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Յուրի Վովկից (Ուկրաինա): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

Մինչ այս, Հովհաննես Գաբուզյանն Իտալիայի Միլան քաղաքում անցկացված Կրեսպիի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և 28 մասնակիցների մեջ գրավել է չորրորդ տեղը: 7 միավորով մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Էդուարդաս Ռոզենտալիսը (Լիտվա):


© 2009 ARMENPRESS.am