Ռուբլին ամրապնդվում է Մոսկվայի բորսայի բացումից հետո

12:17, 17 Դեկտեմբեր, 2014

ՄՈՍԿՎԱ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ռուբլու փոխարժեքը սկսել է կայունանալ, անգամ ամրանալ դոլարի և եվրոյի նկատմամբ՝ Մոսկվայի բորսայի բացումից հետո: Մոսկվայի ժամանակով 11:00-ի դրությամբ մեկ եվրոյի փոխարժեքը 78,8 ռուբլի է, իսկ դոլարինը՝ 62,8 ռուբլի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միտումը շարունակական է. Մոսկվայի ժամանակով 10:30-ի դրությամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 66,5 ռուբլի, ինչը մեկ ռուբլով ցածր է նախորդ օրվա ցուցանիշից, իսկ Եվրոն՝ 83,5 ռուբլով՝ ինչը 1,65 ռուբլով ցածր է նախօրդ օրվա վաճառքի փակման ցուցանիշից: 


© 2009 ARMENPRESS.am