Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը համալրվել է նոր մարզիկով

09:52, 17 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը համալրել է կազմը վրացի գերծանր քաշային մարզիկով: «Հավաքականի կազմում համալրումն արդեն կա: Օլիմպիական կոմիտեի նախագահի գլխավորությամբ հավաքական ենք բերել ծանր քաշային վրացի մարզիկ Լևան Բերյանիձեին: Նա աշխարհի և Եվրոպայի առաջնության մրցանակակիր է, փորձառու մարզիկ է և 2015 թվականից նա կներկայացնի Հայաստանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:  Վերջինիս խոսքով, ազատ ոճի ծանր քաշային կարգում Հայաստանը շատ թույլ է, կան երկու մարզիկներ, ովքեր չեն կարող համալրեն հավաքականի կազմը: 

Լևան Բերյանիձեն 120 կգ քաշային է: Աշխարհի 2010 թվականի բրոնզե մեդալակիր է, 2010 թվականի երիտասարդների առաջնության չեմպիոն: Նա մինչ այս ներկայանում էր Վրաստանի դրոշի ներքո:


© 2009 ARMENPRESS.am