Լիլիթ Մկրտչյանը Ռադիկովսկայի հուշամրցաշարի առաջատարն է

10:06, 16 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակով ավարտեց Ռադիկովսկայի հուշամրցաշարի 6-րդ տուրը: Մկրտչյանի հերթական մրցակիցը Անա Մատնաձեն էր: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով և 40-րդ քայլին ստիպեց հանձնվել: Այժմ Մկրտչյանն ունի 4 միավոր և Կարինա Հորովսկու հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քրիստինա Ռադիկովսկային նվիրված հուշամրցաշարն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Մրցաշարը կազմակերպվել է Լեհաստանի շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո: Մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ:


© 2009 ARMENPRESS.am