Վերին Դվինում գյուղապետի պաշտոնի միակ հավակնորդը գործող կին ղեկավարն է

12:33, 12 Դեկտեմբեր, 2014

ԱՐՏԱՇԱՏ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի տարածաշրջանի Վերին Դվին համայնքում դեկտեմբերի 14-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը, համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված է միակ թեկնածու, գործող համայնքապետ, անկուսակցական Լյուդմիլա Պետրովան:

Լալայանը նշեց, որ առաջադրված է եղել նաեւ անկուսակցական Սերգեյ Աբրաամովի թեկնածությունը, սակայն վերջինս նոյեմբերի 27-ին հայտարարել է ինքնաբացարկ:

Վերին Դվինում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 1656 է:

Լիլիթ Մաճկալյան


© 2009 ARMENPRESS.am